|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մի խումբ բլոգերներ նախնական պայմանավորվածությամբ հանդիպել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ եւ զրուցել մշակույթի ոլորտի խնդիրների մասին:
Խոսելով Գյումրիից Մինաս Ավետիսյանի որմնանկարները «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխելու` նախարարության վիճահարույց որոշման մասին` նախարարը նշել է, որ իրեն իրականում հուզում է 2 խնդիր: «Առաջինը` որեւէ մեկի ուշադրության պակասն է, որ տարիներ շարունակ որմնանկարները մնում եւ քայքայվում էին: Իսկ երկրորդը, որ ավելի տխուր է` մի փոքրիկ Հայաստանում մերն ու ձերը բաժանելու խնդիրն է»,- ասել է նախարարը:
Իսկ թե ինչը կամ ով է այս պատմության մեջ նախարարին ամենաքիչը հետաքրքրում` դիտեք տեսանյութում: