|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամեն տարի Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը:
Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու նրա վարդապետության առաջին տարածողներն էին։ Քրիստոսի պատվիրանների ամենամեծ քարոզիչներից է Պողոս առաքյալը: Առաքյալների գործունեությանն է նվիրված Աստվածաշնչի Գործք Առաքելոցը:
Իսկ Պողոս առաքյալի քարոզչության, անձի ու գործունեության վավերագրեր են նաեւ Պողոս առաքյալի թղթերը, 14 նամակները, հաստատված եկեղեցական համայնքների ու անհատ քրիստոնյաների կողմից: