|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Բեռլինում 7 ժամ տեւած խորհրդակցությունից հետ կարողացել են միասնական դիրքորոշում ձեւավորել Հունաստանին օգնություն ցուցաբերելու երկրորդ ծրագրի վերաբերյալ: Բարձրաստիճան եվրոպացի մի պաշտոնյա ասել է, որ այդ համաձայնությունը հիմք կդառնա այսօր Բրյուսելում եվրոյի գոտու արտակարգ գագաթաժողովում բանավեճ ծավալելու համար:
Պայմանավորվածության մանրամասները չեն նշվում: Մերկելի եւ Սարկոզիի համաձայնեցրած թեզերը հանձնվելու են ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյին, որն էլ դրանք կներկայացնի գագաթաժողովում:
ИТАР-ТАСС-ի տվյալներով` Փարիզն ու Բեռլինը մասնավորապես համաձայնության են եկել Հունաստանին նոր օգնություն ցուցաբերելու գործին մասնավոր կապիտալի մասնակցության հարցում:
Ձեռք բերված համաձայնությանը հավանություն է տվել նաեւ Եվրոպական կենտրոնական բնակի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն, որը երեկ երեկոյան հատուկ ժամանել է Բեռլին` խորհրդակցությանը մասնակցելու համար: