|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի` ԿՊԶ-ի պետ Էդիկ Գալստյանը:
Թերթի հետ զրույցում Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հաստատեց լուրը: Երբ նրանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչն է եղել պատճառը, նա ասաց, թե ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը ոստիկանապետը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն: «Ինչի՞ համար»,- շարունակեցինք մենք: Նազարյանն էլ ի պատասխան միայն հավելեց, որ գործընթացը «օրենքի սահմաններում է»: