|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե կսառեցնի հարաբերությունները Եվրամիության հետ եւ կդադարեցվեն ԵՄ-ին անդամագրվելու վերաբերյալ բանակցությունները այդմիջազգային կառույցում Կիպրոսի Հանրապետության նախագահության ընթացքում, եթե չլուծվի Կիպրոսի հիմնախնդիրը. տեղեկացնում է Gazeta.ru-ն:
«Քանի դեռ ես Թուրքիայի վարչապետի պաշտոնն եմ զբաղեցնում, երբեք ընդառաջ չեմ գնալու կիպրոսցի հույներին: Մենք արդեն շատ ենք ընդառաջել նրանց»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ Կիպրոսը բաժանվել է երկու մասի 1974 թվականին, երբ Թուրքիան զինված հարձակման միջոցով օկուպացրել է Կիպրոսի 37 տոկոսը, որտեղ վերաբնակեցվել են 35 հազար թուրք զինծառայողներ: