|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանական ցինիզմն ու զեղծարարությունն այն աստիճան են հասել, որ այս անգամ պաշտոնական մակարդակով Ադրբեջանը որոշել է մատ թափ տալ «Միր» միջպետական հեռուստաընկերության վրա: Պաշտոնական Բաքուն այն կարծիքին է, որ հեռուսաընկերությունը սադրանքի է գնացել` Հայաստանին նվիրված վավերագրական ֆիլմում օգտագործել է ադրբեջանական երաժշտություն:
Իրականում եթեր հեռարձակված վավերագրական ֆիլմում հնչել են Կոմիտասի շատ հայտնի պարեղանակները:
Ադրբեջանցիները բողոք-նամակ են հղել հեռուստաընկերության ղեկավարությանը` պահանջելով ֆիլմի մեղեդին փոխարինել մեկ ուրիշով:
Հուսով ենք` ֆիլմի հեղինակներն այնքան բանիմաց կլինեն, որ կիմանան` Կոմիտասը հայ է, այն էլ` հայ հոգեւորական, հայ երգի բանահավաք, եւ արժանի պատասխան կտան զեղծարարներին: