|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մի խումբ ամերիկացի եւ ավստրալացի գիտնականներ հանգել են եզրակացության, որ աղը կարող է նիկոտինի կամ թմրանյութերի նման կախվածություն առաջացնել:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ աղը խթանում է ուղեղի բջիջներն այնպես, ինչպես ծխախոտը եւ ծանր թմրամիջոցները, իսկ այդ նյութի դեֆիցիտի դեպքում աշխատում են գենետիկական եւ նյարդային այն մեխանիզմները, ինչ նիկոտինային, կոկաինային, հերոինային կախվածության ժամանակ. գրում է Daily Mail թերթը:
Գիտնականները ենթադրում են, որ աղից կախվածությունը հին բնազդ է` պայմանավորված մարդու օրգանիզմի համար այդ նյութի կարեւորությամբ: