|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարությունն այսօր հաստատել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը, որով նախատեսվում է մոնիտորինգի ենթարկել տարածքում գտնվող ավելի քան 300 հուշարձանները` դրանք վերականգնելու և բարեկարգելու նպատակով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ընդունված փաստաթղթով փարատվում են բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մտահոգությունները, որոնք վերաբերում են Խոսրովի արգելոցի պահպանման և զարգացման հիմնախնդիրներին: