|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շաբաթներ առաջ Մամուլի տան վերելակներից մեկը խափանվել էր, բարեբախտաբար, տուժածներ չէին եղել:
Սա առաջին դեպքը չէ, որ շենքում մոտ 30 տարի շահագործվող վերելակները խափանվում են
Օրերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Մամուլի տուն` «Գոլոս Արմենիի» խմբագրություն, շնորհավորելու թերթի աշխատակազմին 20-ամյա հոբելյանը: Շենքի ճեմասրահում նրա ուշադրությունը հրավիրել են վերելակների անմխիթար վիճակին, եւ նախագահը այդ վերելակով էլ բարձրացել մինչեւ 9-րդ հարկ: «Երկիր»-ի տեղեկություններով` այդ «փորձությանը» ենթարկվելուց հետո նախագահը հանձնարարել է շուտափույթ լուծել վերելակների հարցը: