|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աֆղանական Կանդագար նահանգում մահափորձ է կատարվել երկրի նախագահ Համիդ Քարզայի եղբոր` Ահմեդ Վալի Քարզայի դեմ. տեղեկացնում է France-Presse-ը:
Ահմեդ Վալիի վրա հարձակումը կատարվել է նրա տանը. սեփական թիկնապահը ատրճանակից կրակել է նրա վրա եւ սպանել:
Սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
Ըստ արեւմտյան ԶԼՄ-ների` Ահմեդ Վալին համարվում էր աֆղանական խոշոր նարկոբարոններից մեկը: 2009-ին ամերիկյան New York Times գրել էր, թե նա համագործակցում է ԿՀՎ-ի հետ` ֆինանսական վարձատրության դիմաց: