|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Forbes-ի` արդեն քանի օր շահարկվող «Աշխարհի վատագույն տնտեսությունները» վարկանիշային ցուցակի հեղինակ Դենիել Ֆիշերն իր բլոգում անդրադարձել է թեմային վերաբերող մեկնաբանություններին:
Peterkara օգտատիրոջ այն դիտարկմանը, թե Հայաստանի վիճակն այդքան էլ վատ չէ` համեմատած աֆրիկյան եւ ասիական այլ երկրների հետ, Ֆիշերը պատասխանել է. «Գուցե, ընդհանուր առմամբ, Հայաստանը երկրորդ ամենավատ երկիրը չէ»:
«Ես արդեն նշել, եմ, որ մենք ընդամենը օգտագործել ենք Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած` վերջին երեք տարվա տվյալները: Հայաստանը գրանցել է լուրջ անկում շինարարական ոլորտի պատճառով, որը ֆինանսավորվում է դրսից: Այդ իրավիճակը, հավանաբար, կշտկվի: Ես գրազ եմ գալիս, որ մյուս տարի Հայաստանը դուրս կգա այս ցուցակից»,- գրել է նա: