|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է տարբեր մակարդակներում քննարկել Ղարաբաղյան կարգավորման հարցը:
Ինչպես տեղեկացնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, Ռուսաստանը չի հրաժարվում միջնորդական առաքելությունից եւ այս անգամ դիմում է ամերիկացի գործընկերների օգնությանը:
Սերգեյ Լավրովը եռօրյա այցով մեկնում է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է մերձավորարեւելյան «քառյակի» հանդիպմանը, նաեւ հանդիպումներ է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Բացի միջազգային եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերից` ՌԴ արտգործնախարարը ներկայացնելու է Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ վերջին առաջարկները: