|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելական երկրորդ հեռուստաալիքի տեղեկացմամբ` 4 օր Իսրայելում է եղել Լիբիայի կառավարական պատվիրակությունը:
4 հոգուց բաղկացած պատվիրակությունը նախ այցելել է Փարիզ, որտեղ մուտքի վիզաներ է խնդրել իսրայելական դեսպանությունից: Անվտանգության ծառայությունների ստուգումներից հետո վիզաները տրամադրվել են:
Իսրայելում Քադաֆիի ներկայացուցիչները հանդիպել են Իսրայելի նախկին արտգործնախարար, «Կադիմա» կուսակցության առաջնորդ Ցիպի Լիվնիի հետ: Նրանք հայտարարել են, որ «ցանկանում են նրան անձամբ փոխանցել Լիբիայի առաջնորդի անձնական ուղերձը»: Բացի այդ` Լիվնիին են հաղորդել հետախուզական գաղտնի տեղեկություններ, որն էլ, իր հերթին, դրանք հանձնել է Իսրայելի անվտանգության ծառայություններին:
Ըստ հեռուստաալիքի` Քադաֆիի պատվիրակները հանդիպել են նաեւ Կնեսետի պատգամավոր Մեիր Շիտրիտի, նաեւ Իսրայելում բնակվող լիբիացիների հետ: