|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ «Հայֆոն» շարժման երգի հերթական հանրահավաքն էր, որին մասնակցեց 25 երիտասարդ:
«Սովորաբար ավելի շատ են լինում, սակայն հիմա շատերը մեկնել են հանգստանալու»,- պարզաբանեց շարժման հիմնադիր անդամներից Նունե Հայրապետյանը:
Երիտասարդներին օպերային թատրոնի մեներգիչ Վահագն Մարգարյանը և Աննա Մայիլյանի աշակերտուհիները սովորեցրին ճիշտ երգել Կոմիտասի, Շնորհալու, Հեքիմյանի ստեղծագործություններից մի քանիսը:
Հայֆոնցիները երգում էին անկաշկանդ, եւ, ամենակարեւորը, հոգով:
Ի դեպ, նրանք պատրաստվում են համշենական երգեր ձայնասկավառակով տարածել, իսկ թե ում կատարմամբ` դեռ պարզ չէ:
Իսկ ահա սեպտեմբեր ամսից նրանք կայցելեն դպրոցներ և աշակերտներին կուսուցանեն ազգային պարն ու երգը: