|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պուշտունցի առաջնորդի սպանությունը Պակիստանի Կարաչի քաղաքում ազգամիջյան բռնությունների պատճառ է դարձել: Փողոցային մարտերին վերջին 4 օրվա ընթացքում զոհ է դարձել 65 մարդ, 150-ը վիրավոր են:
Զինված մոտոցիկլիստների ավազակախմբերը ահաբեկում են քաղաքի թաղամասերը: Բնակիչները փախչում են քաղաքից, սննդամթերքի պակաս է զգացվում:
Կարաչիում բնակվում է 18 մլն մարդ: Քաղաքը Ասիայի ֆինանսական եւ գործարար կենտրոններից է:
Սինդխ նահանգի նահանգապետը դիմել է քաղաքի բնակչությանը` հայտարարելով, որ հրաման է տվել առանց զգուշացման գնդակահարել գրոհայիններին: Կարաչի են մտցվել բանակի եւ ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ:
Կարաչիում իշխանության համար պայքարում են փոքրամասնություն կազմող պուշտունները եւ ուրդուով շփվող մեծամասնությունը: