|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2012-ի նոյեմբերի 2-18-ը Թաիլանդում կանցկացվի ֆուտզալի աշխարհի առաջնությունը:
Հուլիսի 7-ին Նիոնում տեղի ունեցավ ֆուտզալի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի եվրոպական գոտու նախնական և գլխավոր փուլերի վիճակահանությունը: Նախնական փուլում 20 թիմ բաժանվեցին 5 խմբի: Հայաստանի ֆուտզալի հավաքականը ընդգրկվեց Ա խմբում, որում կմրցի Վրաստանի, Մոլդովայի և Մալթայի ընտրանիների հետ: Խմբային մրցաշարը տեղի կունենա Վրաստանում ս.թ. հոկտեմբերի 19-23-ը:
Այնուհետև խմբերի հաղթողները և երկու երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կմիանան ևս 21 հավաքականի, որոնք գլխավոր փուլի յոթ խմբերում կխաղարկեն նույնքան ուղեգիր Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Եթե Հայաստանի ընտրանին զբաղեցնի իր խմբում առաջին տեղը, ապա կհայտնվի 3-րդ խմբում Սլովենիայի (կազմակերպիչ երկիր), Սերբիայի և Իսրայելի հավաքականների հետ մեկտեղ: Լավագույն երկրորդ տեղերից մեկը զբաղեցնելու դեպքում մեր մրցակիցները կլինեն. 1-ին խմբում` Իսպանիան, Բելգիան և Բոսնիան (կազմակերպիչ երկիր) կամ 4-րդ խմբում` Պորտուգալիան (կազմակերպիչ երկիր), Սլովակիան և Լիտվան:
ՀՖՖ մամուլի քարտուղարություն