|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարությունն այս տարվա մարտի 30-ի նիստում հաստատեց «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի 95,99 հա սահմանների նկարագիրը եւ հատակագիծը: Այսօր արդեն ծրագրեր են մշակվում` Գոռավանի ավազուտների կենդանիներով բնակեցնելու հետ կապված:
Ինչպես «Երկիր»-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, այդ ավազուտներում հսկայական ծավալներով պակասել է միջերկրածովյան կրիաների քանակը:
«Խոսրովի անտառի տնօրենի հետ ցանկանում ենք կիսաազատ պայմաններում բազմացնել կրիաներ եւ ստեղծել դրանց պոպուլյացիա, ապա ազատ արձակել բնություն»,- ասաց նա` հավելելով, որ ներկայումս Գոռավանի ավազուտներում հաշվվում է ընդամենը 10-15 կրիա: Դրանք պակասել են, քանի որ անուշադրության են մատնվել:
Ըստ Աղասյանի` մշակման փուլում է նաեւ Գոռավանի պետական արգելավայրի վերականգման ծրագիրը, որը պետք է ներկայացվի կառավարությանը հաստատմանը: