|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում պատերազմի հավանականության եւ դրա դեպքում ՀԱՊԿ-ի գործողությունների մասին հարցին, չցանկացավ մեկնաբանություններ տալ դրան` հաշվի առնելով հարցի զգայուն լինելու հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ այժմ լուրջ եւ ծանր բանակցություններ են ընթանում:
«Ցանկանում եմ կրկնել Ռուսաստանի նախագահի խոսքերն առ այն, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է` դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:
Բորդյուժան Հայաստանում է` մասնակցելու ՀԱՊԿ երկրների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստի աշխատանքներին: