|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` հուլիսի 1-11-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի էր ունենալու մասոնների համաժողով:
Երբ փորձեցինք հյուրանոցի աշխատակիցներից ճշտել, թե, իրո՞ք, նման համաժողով նախատեսված է նշված ժամկետում, մեզ հրաժարվեցին որեւէ տեղեկություն հայտնել:
«Հյուրանոցն իր այցելուների եւ կազմակերպված միջոցառումների մասին ոչ մեկին տեղեկություն չի տրամադրում»,- ասաց հյուրանոցի աշխատակիցներից մեկը:
Անվտանգության աշխատակիցներից մեկն էլ ասաց. «Ոչ մի նման միջոցառում էլ նախատեսված չէ մեզ մոտ»:
Նշենք, որ մեր թղթակցին միջոցառումների համար նախատեսված սրահներով շրջել նույնպես չթույլատրեցին: