|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի եւ Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մահացել է ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանման ղեկավարը:
APA գործակալության փոխանցմամբ` երեկ իրանական կողմից զինված անձինք փորձել են հատել սահմանը: Սահմանը խախտելու փորձը կասեցվել է, եւ զինված անձինք թաքնվել են Իրանի տարածքում:
Իսկ ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռուֆատ Ֆիրուդին Գուլիեւօղլուն ստացած հրազենային վնասվածքից մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: