|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ադրբեջանին է հանձնել Ռուսաստանին պատկանող Սամուր գետի մի հատվածը եւ Դաղստանի Մագարամկենտի շրջանից երկու գյուղ` 600 լեզգիական բնակչությամբ: Ահա այսպես է ձեւավորվել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նոր սահմանը: Այս մասին գրում է newsland.ru կայքը:
Հոդվածի հեղինակ Յուրի Ֆիլատովը գրում է, թե ահա սա էր նախագահ Մեդվեդեւի` դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին Բաքվում ստորագրած ռուս-ադրբեջանական սահմանի վերաբերյալ արձանագրության արդյունքը:
Տարածքների հանձնման վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, թե դաղստանյան անկլավի հանձնումը արվել է հանուն բարեկամության եւ համագործակցության: Սակայն ռուս քաղաքագետներն ու վերլուծաբանները ծիծաղելի են համարում այդ արդարացումը:
Ինչ վերաբերում է հենց լեզգիներին, ապա նրանք վստահ են, որ Ռուսաստանն իրենց փոխանակել է գազի հետ. 600 բնակչությամբ գյուղերի դիմաց Ռուսաստանը պետք է մեծացնի իր երկիր գազի մատակարարման ծավալները եւ ավելի ցածր գներով: