|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանում այսօր չէ, որ քաղաքական ճգնաժամ կա, Հայաստանում քաղաքական ճգնաժամը վաղուց է առկա. պատասխանելով ԵՐԿԻՐ-ի հարցին` համարո՞ւմ եք, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը դեռեւս հաղթահարված չէ, ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Ստեփան Դեմիրճյանը:
Մեր դիտարկմանը` իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն արդյո՞ք ինչ-որ բան չի փոխում, նա նշեց, որ ինչ-որ բան այս երկրում կփոխվի այն դեպքում, երբ երկրում գործի ընտրությունների մեխանիզմը, մնացած դեպքերում էական փոփոխություններ չեն լինի:
«Ազատ, արդար ընտրությունների անցկացումը ոչ միայն քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է, այլեւ երկրի հետագա զարգացման ու հասարակական-քաղաքական կյանքի առողջացման նախապայմանը: Պետք է սկսել սրանից»,- համոզմունք հայտնեց ընդդիմադիր գործիչը: