|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամերիկյան MSNBC հեռուստաալիքը երեկ աշխատանքից ազատել է իր առաջատար քաղաքական մեկնաբաններից մեկին` Մարկ Հալպերինին` ուղիղ եթերում նախագահ Օբամայի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտության համար. տեղեկացնում է New York Times-ը:
Ամեն շաբաթ հեռարձակվող Morning Joe հաղորդման ժամանակ քաղաքական մեկնաբանը, ժպտալով եւ փողոցային բառապաշար կիրառելով, մեկնաբանել է Օբամայի պահվածքը մեկ օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Իհարկե, մի քանի րոպե անց, նա ներողություն է խնդրել, սակայն մեկուկես ժամ անց հեռուստաալիքի ղեկավարությունն արտակարգ նիստ է անցկացրել ու որոշել «անորոշ ժամանակով» Հալպերինին ազատել իր պարտականությունների կատարումից:
«Մարկ Հալպերինի մեկնաբանությունները բացարձակապես անընդունելի են եւ անթույլատրելի: Մենք ներողություն ենք խնդրում նախագահից, Սպիտակ տնից եւ մեր հեռուստադիտողներից: Մենք ձգտում ենք բանավեճի բարձր մակարդակի, եւ նման մեկնաբանությունները տեղի չպիտի ունենան եթերում»,- ասվում է MSNBC հայտարարության մեջ:
Քաղաքական մեկնաբանն ընդունել է քննադատությունը: