|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 30-ին Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (7 մարդ) Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով կմեկնի Իրան` բարձրանալու Իրանական բարձրավանդակի 5671 մետր բարձրությամբ Դեմավենդ լեռնագագաթը:
Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանը պաշտոնապես թիմային ոչ մի միջազգային վերելքի չի մասնակցել, եւ սա առաջին լուրջ փորձն է` վերականգնելու հայկական լեռնագնացության ավանդույթները. տեղեկացնում է Հայատանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: