|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ագրարագյուղացիական միավորման եւ ոստիկանության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսուհետ գյուղմթերքով բեռնված մեքենաները պետավտոտեսուչների կողմից չեն կանգնեցվելու. այսօր լրագրողներին հայտնեց միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը` հավելելով. «Բացառությամբ լուրջ խախտումների»:
Նա շեշտեց, որ եթե ոստիկանները փորձեն խոչընդոտներ ստեղծել գյուղացիների համար, կպատժվեն, իսկ շուկա շտապող գյուղացիները կարող են զանգահարել պետավատոտեսչությունում գործող թեժ գծի հեռախոսահամարին՝ 54-07-81։
Բանախոսը հայտնեց, որ այս քայլով իրենք ցանկացել են օժանդակել գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին եւ հեշտացնել գյուղմթերքի շարժը դեպի շուկա: