|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կազանում արդեն մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որին մասնակցում են նաև երեք երկրների արտաքին գործերի նախարարները, ովքեր հանդիպման վայր էին եկել նախագահներից առաջ։
Այնտեղ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք հանդիպել են նախագահներին և նախատեսվում է բանակցություններից հետո հանդիպում արտգործնախարարների հետ:
Հանդիպման անվտանգությունը ապահովելու նպատակով տարածքում իրենց ծառայությունն են իրականացնում 8000 ոստիկաններ: Ինչպես Yerkir.am-ին հաղորդեցին Կազանից, հանդիպմանը հետեւում են ԱՊՀ երկրների և արևմտյան լրատվամիջոցների բազմաթիվ լրագրողներ: