|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր սկսվել է Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշեմկոյի դեմ դատավարությունը: Նրան մեղադրում են Ռուսաստանի հետ 2009-ին գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրեր կնքելիս իշխանությունը եւ ծառայողական լիազորությունները գերազանցելու մեջ:
Դատարանի մոտ հավաքվել են Տիմոշենկոյի հարյուրավոր կողմնակիցներ` «Ոչ քաղաքական տեռորին», «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ այլ կարգախոսներով պաստառներով, նաեւ` նրա հակառակորդները: Նրանց միջեւ բախում է եղել. տեղեկացնում է ТСН-ն:
Միջադեպը սկսվել է այն բանից, որ լրագրողներին է մոտեցել նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովը` ներկայացնելու իր կարծիքը դատավարության վերաբերյալ: Նա հայտարարել է, որ «իր կոռուպցիոն գործունեության համար Տիմոշենկոն պետք է նստի բանտում»: Նախկին վարչապետի կողմնակիցները, «ամոթ» բացականչելով, հարձակվել են նախկին պատգամավորի վրա, եւ նրանց ու Տիմոշենկոյի հակառակորդների միջեւ ծեծկռտուք է սկսվել: