|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բրիտանական ռազմական հրամանատարությունը մի քանի ամսից թագավորության կրտսեր արքայազնին` Հարրիին, ծառայության է ուղարկելու Աֆղանստան` որպես «Ապաչ» ուղղաթիռի ռազմական օդաչու. տեղեկացնում է Telegraph-ը:
Դեռեւս 2008-ին արեւմտյան ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ լեյտենանտ Հարրի Վինձորը ծառայում է աֆղանական Գիլմենդ նահանգում: Անվտանգության նկատառումներով արքայազնին Մեծ Բրիտանիա վերադարձրին. ռազմական հրամանատարությունը մտավախություն ուներ, որ Հարրին եւ նրա հետ ծառայողները թալիբների թիրախ կդառնան: Արքայազնը առաջնային գծում անցկացրեց ընդամենը 10 շաբաթ եւ արժանացավ հրամանատարության գովասանքին:
Ըստ թերթի` Հարրին բազմիցս ցանկություն է հայտնել ծառայության վերադառնալ Աֆղանստան: