|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցը. այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքերով` Ահմադինեժադը հաստատել եւ մեկ անգամ եւս հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենք չունի: Հանդիպման ընթացքում նա խոստացել է վերադառնալ միջուկային հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններին եւ թափանցիկ համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ:
«Իրանի նախագահը ընդունել է միջնորդ «վեցյակի» կառուցողական առաջարկները եւ պատրաստ է համագործակցել»,- հայտարարել է Լավրովը: