|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Գյուրմրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ. տեղեկացնում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից:
Նախարարի համապատասխան հրամաններով` մինչև համապատասխան կարգով ընտրությունների անցկացումը պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ոստանիկ Մարուխյանը, իսկ Գյուրմրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար՝ Վարդևան Գրիգորյանը: