|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ձերբակալվել է Հայաստան թմրանյութեր ներկրող Վաչագան Ազիզյանը` «Գնդի Վաչոն»:
Ոստիկանությունից հաստատեցին, որ Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից:
Ըստ որոշ տեղեկությունների` «Գնդի Վաչոն» ձերբակալվել է թմրամիջոցը վաճառելու պահին: Հայաստանի «թիվ 1 թմրաբարոնը» վերջին յոթ տարիներին գրեթե անձեռնմխելի է եղել` վայելելով մի շարք պաշտոնյաների հովանավորությունը: