|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավստրիան մտադիր է 2 սար վաճառել 121 հազար եվրոյով: Հանրապետության անշարժ գույքի վարչությունը հայտարարել է, որ վաճառքի են հանվել Գրոսսեր Կինիգատ (2960 մետր) եւ Ռոսկոպֆ (2600 մետր) լեռնագագաթները: Երկուսն էլ գտնվում են Իտալիայի հետ սահմանին:
Դրանց ստորոտում գտնվող Կարտիչ գյուղը պատրաստ է գնել «պետական գույքը», սակայն այլ գնով` 1000 եվրո ամեն գագաթի համար. «Հարմար կլինի աղբանոցի համար»: Սակայն անշարժ գույքի վարչությունը կտրականապես դեմ է. «Գագաթներից բացվում է հիասքանչ տեսարան. նմանը ամբողջ երկրում չկա»: