|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով խորհրդարանականներին՝ հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվացող համագործակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով` խորհրդարանների համագործակցության ամրապնդումը կխթանի երկու երկրների քաղաքական, սոցիալական, տնտեսական զարգացումը:
Հանրապետության ղեկավարին ներկայացվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի` այսօր կայացած 8-րդ նիստում քննարկված հարցերի շրջանակը: Հանդիպման մասնակիցները հատկապես կարևորել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ՀՀ-ԼՂՀ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների համակարգումը: