|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 8-ին` ժամը 18:00-ին, Երեւանի Սիրահարների այգում կնշվի Մեծ Բրիտանիայի ազգային տոնը՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրը. հաղորդում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության մամուլի ծառայությունը:
«Ինչպես անցյալ տարի` այս տարի նույնպես այս օրը առիթ է ոչ միայն գործընկերների հետ թագուհու կենացը խմելու, այլ նաեւ բարձրաձայնելու առկա խնդիրների, այս անգամ՝ հատուկ կարիքներով մարդկանց եւ պարալիմպիկ սպորտի մասին»,- ասված է դեսպանության մամուլի հաղորդագրության մեջ:
Տոնակատարության շրջանակներում հատուկ համերգային ծրագրով հանդես կգա «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող «Փարոս» կամերային երգչախումբը: Երգչախմբում ընդգրկված կատարողներից շատերը հաշմանդամ են:
Ի դեպ, Էլիզաբեթ Երկրորդը ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին, սակայն պաշտոնական տոնակատարությունը նշվում է հունիսին, ընդորում` ամեն անգամ տարբեր օրեր՝ կախված եղանակից։