|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վերջերս ոչ այլընտրանքային ընտրություններում հաղթած ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը մի շարք ամպագոռգոռ հայտարարություններ է արել` ապշեցնելով հասարակությանը: Նա, որպես իր խորհրդատու, հրավիրել է օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին: Նաև հայտարարել է, որ, 2011-ի աշխարհի առաջնության ընդունող երկրի հետ կապված, ոչ մի հետաքննություն էլ չի անցկացվի: Անգլիական ԶԼՄ-ներում արդեն կասկածներ են հնչում Բլատտերի ադեկվատության վերաբերյալ:
ՖԻՖԱ-ի նախագահն ասել է, որ իմաստունների խորհուրդ է հավաքում, որում ընդգրկված կլինեն ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, հոլանդական ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրոյֆը և հանրահայտ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն: