|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
30 տարի առաջ` հունիսի 5-ին, մարդկությունն առաջին անգամ լսեց ՁԻԱՀ հիվանդության մասին, որի առաջին դեպքը գրանցվեց ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ, այդ օրից սկսած, երկրագնդում այդ հիվանդությունից մահացել է 30 միլիոն մարդ:
Ներկայումս ՁԻԱՀ-ի տարածման միտումներ են նկատվում Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում: Հայաստանը նույնպես այդ վտանգավոր գոտում է: Առողջապահական ոլորտի մասնագետները հիշատակում են հատկապես ԱՊՀ տարածաշրջանի հինգ երկրների իրավիճակը, որտեղ վարակակիրների թիվը վերջին շրջանում ավելացել է ավելի քան 25 տոկոսով: Այդ երկրներն են` Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: