|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է Հանրապետության հրապարակում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարապետը շնորհավորել է կրթահամալիրի սաներին, դիտել նրանց տոնական շարային քայլերթը:
Կրթահամալիրի սաներն, իրենց հերթին, Տիգրան Սարգսյանին շնորհել են Հայկազունական կոչում և պարգևատրել «Խաչ պատերազմի» մեդալով: