|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սարգիս Հովսեփյանն արդեն հասցրել է շփվել ռուս լրագրողների հետ: Մեր հավաքականի ավագի հետ խոսել է «Սովետսկի սպորտ»-ի լրագրողը:
Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեն շաբաթ օրը կայանալիք խաղից, Հովսեփյանը պատասխանել է. «Իհարկե, հաղթանակ: Վատն է այն զինվորը, ով չի ցանկանում գեներալ դառնալ: Կարծում եմ, որ Պետերբուրգում ավելի հեշտ կլինի, քան Երևանում, քանի որ այն ժամանակ մեր երկրպագուները ստիպում էին առաջ գնալ, իսկ հիմա Ռուսաստանի հավաքականն է լարված գործելու, քանի որ խաղում է սեփական հարկի տակ, և մենք կարող ենք մրցակցին բռնել հակագրոհի ժամանակ»,- ասել է «Փյունիկի» ֆուտբոլիստը: