|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նրանք, ովքեր ծախու սեր են գնում, 3000 եվրոյի տուգանք պետք է վճարեն կամ մինչեւ 3 ամիս բանտում անցկացնեն. սահմանվում է ֆրանսիական նոր օրինագծով:
Ֆրանսիայի կառավարության մի քանի ներկայացուցիչների եւ պատգամավորների մտահղացմամբ` այդ միջոցառումը պետք է արմատախիլ անի մարմնավաճառությունը:
Սակայն երկրի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը զգուշացրել է, որ դրա հետեւանքով կարող է «իրավական հեղափոխություն» սկսվել, քանի որ Ֆրանսիայում մարմնավաճառությունը հանցագործություն չի համարվում:
Իսկ հնագույն մասնագիտության ներկայացուցիչների արհմիությունը պնդում է, որ նոր օրենքը վեներական հիվանդությունների աճի պատճառ կարող է դառնալ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ արհմիության մամուլի քարտուղար, Սիրուհի Հիլդա կեղծանունով տրանսվեստիտը հայտարարել է, որ իրենք պայքարելու են այդ օրենքի ընդունման դեմ. տեղեկացնում է mignews.com-ը: