|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում այս տարվա մայիսի 27-ից սկսվել է համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:
Հունիսի 1-ի դրությամբ` ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 358 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 5 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը: