|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում բացված «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլերս Հայաստան» գործարան. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված և ամբողջությամբ ավտոմատացված, արդիական հոսքագծերով համալրված գործարանի բացման արարողությունից հետո հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել կարբոնացված քաղցրահամ ըմպելիքներ արտադրող այս գործարանի կարողություններին, զարգացման ծրագրերին:
Այդ ծրագրերի համաձայն` գործարանն առաջիկայում նախատեսում է տեղադրել բնական հյութի արտադրության նոր հոսքագիծ, որի արտադրատեսակները կիրացվեն ոչ միայն Հայաստանում, այլև կարտահանվեն հարևան և Միջին Ասիայի երկրներ: