|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Ստամբուլի Սիլիվրի բանտում տեղի է ունցել «Էրգենեքոն» ընդհատակյա կազմակերպության գործով 184-րդ դատական նիստը:
Դատալսման ժամանակ մեղադրյալներից Իսմայիլ Յըլդըզն ապշեցուցիչ հայտարարություն է արել՝ պնդելով, թե 2001թ. Նյու Յորքի երկվորյակ երկնաքերերի վրա հարձակումն իրենք են կազմակերպել. տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Յըլդըզն ասել է, որ ինքը ժամանակին ղեկավարել է TULE հետախուզական կառույցը, որն էլ հենց Ստամբուլի քաղաքապետարանում մշակել է այդ հարձակումը։
Դատավոր Քյոքսալ Շենգյունն Իսմայիլ Յըլդըզից պահանջել է լռել՝ սպառնալով նրան զրկել խոսելու իրավունքից։