|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանցի գործարարները պատրաստ են իրանական Ջուլֆա քաղաքից մինչև Նորդուզ սահմանային կետը, այնտեղից էլ մինչեւ Հայաստանի Սիսիան քաղաքը երկաթգիծ կառուցել. ըստ IRNA լրատվական գործակալության` հայտարարել է Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի փոխնախարար Ռեզա Փիլփայեն:
Նա նշել է, որ այդ ծրագիրն իրականացնելու համար հարկավոր է ավելի քան 2,5 միլիարդ դոլար:
Ի դեպ, Իրանում է գտնվում ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի գլխավոր պատվիրակությունը: Վերջինս հայտնել է, որ երկու հարեւան երկրները միմյանց երկաթգծով միացնելու հարցը գտնվում է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի նախագահների ուշադրության կենտրոնում: