|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վաղը Ծաղկաձորում «Արնիկա» ասոցիացիայի «Թույներ եւ թափոններ» ծրագիրը եւ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի համագործակցությամբ, կանցկացնեն Ստոկհոլմի կոնվենցիայի 10-րդ տարեդարձին նվիրված միջազգային համաժողով:
Ըստ կազմակերպիչների` համաժողովի նպատակն է ներկայացնել Եվրամիության ֆինանսավորմամբ համատեղ իրականացված «Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով բնակչության քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում» ծրագրի արդյունքները։