|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 26-ի առավոտյան մեղայականով ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել Հովտաշեն գյուղի 46-ամյա բնակիչ Դավիթ Խ.-ն և խոստովանել, որ գիշերը գնացել է նույն գյուղում միայնակ բնակվող իր հորաքրոջ` 87-ամյա Սեդա Խաչատրյանի տուն, մոտը եղած դանակով մի քանի անգամ հարվածել քնած կնոջն ու հեռացել:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Ս. Խաչատրյանի դիակը` ձախ քունքի շրջանում ծակած և ջնջխված վնասվածքների հետքերով: Հանցագործության գործիք խոհանոցային դանակը` կոտրված շեղբով, առգրավվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դավիթ Խ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: