|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հաբիբուլա Սայերին հայտարարել է, որ իրանական ներկայությունը միջազգային ջրային տարածքներում ամրապնդելու նպատակով կառուցվելու է սուզանավերի ժամանակակից նավատորմ. տեղեկացնում է mignews.com-ը:
«Դա անհրաժեշտ է մեր երկրի, նրա շահերի եւ ծովային սահմանների պաշտպանության համար»,- ասել է փոխծովակալը:
Ըստ նրա` նավատորմը բաղկացած է լինելու 500 տոննա ջրատարողությամբ նոր սուզանավերից: Ներկայումս իրանական նավատորմում հիմնականում 120 տոննա ջրատարողությամբ Ghadir սուզանավեր են, որոնք սկսել են արտադրվել 2007-ից: Ենթադրաբար դրանց թիվը 10 կամ ավելի է: