|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող գեներալ Ռադկո Մլադիչը շատ հիվանդ է, այդ պատճառով բելգրադյան դատարանը դադարեցրել է նրա հարցաքննությունը. տեղեկացնում են սերբական լրատվամիջոցները:
Բոսնիական սերբերի 69-ամյա նախկին հրամանատարը կաթված է ստացել: Նրա փաստաբանը հայտարարել է, որ Մլադիչն ընդունակ չէ շփվելու, թեեւ հասկանում է, թե ինչ է կատարվում շրջապատում:
Գեներալը ձերբակալվել է 16 տարի հետախոզության մեջ լինելուց հետո: Նա թաքնվել է Բելգրադից 60 կմ հեռու գտնվող գյուղերից մեկում` բարեկամի տանը: Ձերբակալման ժամանակ Մլադիչը զենք է ունցել, սակայն դիմադրություն ցույց չի տվել:
Սերբական իշխանությունները պատրաստ են նրան հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարանին: