|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` ժամը 11:35-ին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում նշանակված է «Օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի» գործով դատական նիստ, որի ընթացքում պետք է քննարկվի «Հայկական ժամանակի» վերաքննիչ բողոքը:
«ՀԺ» հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանն այսօր վերաքննիչ դատարանին պետք է ներկայացնի միջնորդութուն` դատական նիստը մի քանի օրով հետաձգելու վերաբերյալ: Նա պատրաստվում է դատարանին տեղեկացնել, որ ինքը զրկված է եղել «ՀԺ» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ գործը քննարկելու հնարավորությունից:
Իսկ այժմ ՀՀ ԱԺ-ն քննարկում է համաներման մի նախագիծ, որի ընդունվելուց հետո Նիկոլ Փաշինյանն ազատ կարձակվի եւ հնարավորություն կունենա փաստաբանի հետ քննարկել գործը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի համաձայն` «ՀԺ»-ն օլիգարխ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին եւ Լեւոն Սարգսյանին պետք է վճարի երկուական միլիոն դրամ, իբր նրանց զրպարտելու համար: