|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադը ԱՄՆ կատարած ոչ պաշտոնական այցի ժամանակ սրտի կաթված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է նրան ոտքի կանգնեցնել: Այժմ նա իրեն լավ է զգում:
Ինչպես CNN-ին հայտնել է պետդեպարտամենտի խոսնակը, իրենք պարբերաբար հետաքրքրվում են Պաղեստինի վարչապետի առողջական վիճակով:
Ֆայադն այցելել էր Տեխաս` մասնակցելու ԱՄՆ-ում ուսանող որդու ավարտական միջոցառմանը:Ի դեպ, նա որեւէ քաղաքական կուսակցության անդամ չէ: