|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավարտվեց 1988-ի Սեուլյան օլիմպիադայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի անվան 10-րդ միջազգային մրցաշարը: Հայ ըմբիշները կարողացան ևս 3 ոսկե մեդալ նվաճել:
66 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեց Հայկ Առաքելյանը, 84 կգ քաշային կարգում՝ Գևորգ Մանուկյանը, իսկ 120 կգ քաշային կարգում լավագույնը ճանաչվեց Վաչիկ Եղիազարյանը:
Այսպիսով, Հայաստանը 5 ոսկե մեդալով զբաղեցրեց առաջնության պատվավոր` առաջին հորիզոնականը` գերազանցելով Ռուսաստանին և Վրաստանին: